• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչում Փարիզի փաստաբանների դպրոցում

22 ապրիլի, 2022

Ապրիլի 22-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փաստաբանական դպրոցի և Փարիզի փաստաբանների միության նախագահ Ժյուլի Կուտյուրիեի հրավերով, մասնակցեց Փարիզի փաստաբանական դպրոցում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը` նվիրված Օսմանյան Կայսրությունում 1915թ. ապրիլի 24-ին զանգվածային սպանությունների զոհ դարձած հայ փաստաբանների և մտավորականների հիշատակին, որով սկիզբ դրվեց Հայերի ցեղասպանությանը:

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փաստաբանական դպրոցի և Փարիզի փաստաբանների միության նախագահ Ժյուլի Կուտյուրիեն, Փարիզի փաստաբանների միության փոխնախագահ, ծագումով հայ Վենսան Նիորեն, Ֆրանսահայ փաստաբանների ասոցիացիայի նախագահ Ժան-Վազգեն Ալիանակյանը ծաղիկներ խոնարհեցին 2017 թվականին Փարիզի փաստաբանական դպրոցում բացված Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող Գրիգոր Զոհրաբի անվան հուշատախտակի առջև, լռության րոպեից հետո հանդես եկան ելույթներով:

Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Փարիզի փաստաբանական դպրոցին և Փարիզի փաստաբանների միությանը Հայոց ցեղասպանության հիշատակի հանդեպ հավատարիմ հանձնառության և ժխտողականության դեմ սկզբունքային պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ու վաղեմության ժամկետ չունեցող մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմանը հետամուտ լինելու համար, որի մասին լավագույնս է վկայում Փարիզի փաստաբանական դպրոցի ամենատեսանելի հատվածում տեղադրված հայ նշանավոր գրող, փաստաբան և քաղաքագետ Գրիգոր Զոհրաբի հուշատախտակը:

Միջոցառմանը մասնակցում էին ականավոր փաստաբաններ, այդ թվում՝ բազմաթիվ ֆրանսահայ իրավաբաններ, քաղաքական և հասարակական գործիչներ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: